Ճամփորդություն դեպի Գյումրի

Եռօրյա ճամփորդությունը դեպի Գյումրի շատ հետաքրքիր էր, քանի որ առաջին անգամ էի այնտեղ։
Առաջին օրը մենք այցելեցինք գեղարվեստի ակադեմիա, որտեղ կային շատ գեղեցիկ նկարներ, մետաղից պատրաստված արձաններ, քանդակներ և այլն։ Ուսումնասիրեցինք տարբեր նկարիչների և քանդակագործների կյանքը։

Գեղարվեստի ակադեմիայից դուրս գալուց հետո, մի քանի ժամ զբոսնեցինք քաղաքում, ինչը ինձ շատ դուր եկավ։ Քաղաքը ևս գեղեցիկ էր, իսկ հին, երկրաշարժից քանդված շինությունները այն ավելի խորհրդավոր էին դարձնում։
Երեկոյան, միասին խաղացինք մի քանի սեղանի խաղեր։

Երկրորդ օրը մենք նորից գնացինք գեղարվեստի ակադեմիա, ու այցելեցինք քանդակագործներին։
Այցելեցինք Մարիամ և Երանուհի Ասլամազյան Քույրերի Պատկերասրահը։

Ինձ ավելի շատ դուր եկան Երանուհու նկարները, քանի որ հիմանականում վառ գույներով էին պատկերված։

Երրորդ օրը գեղարվեստի ակադեմիայում ուսումնասիրեցինք մի քանի հեթանոսական աստվածների մասին նյութեր, և նրանց նշանակությունը։
Այցելեինք Մինաս Ավետիսյանի թանգարան, ուսումնասիրեցինք նրա կյանքը, ինչպես նաև նրա նկարները և դրանց բացատրությունը։
Այցելեցինք Սև բերդ։

Оставьте комментарий